Մայիլյանին կհասկանայի, եթե ընտրությունները բոյկոտեր առաջին փուլում․ Արփինե Հովհաննիսյան

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News      

Արփինե Հովհաննիսյան

Ես կհասկանայի Մասիս Մայիլյանին, եթե նա իր ընտրողներին կոչ աներ ընտրությունները բոյկոտել նաև առաջին փուլում։ Այս մասին ասել է Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտորդ, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Առաջին փուլի համեմատ որեւէ հանգամանք չի փոխվել՝ բացառությամբ նրա, որ որոշակի քաղաքական ուժի աջակցությունը իրեն չկա»,-  ասել է Հովհաննիսյանը։ 

Ընտրությունների երկրորդ փուլում պայքարում են երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունն ու Մասիսի Մայիլյանը։ Մայիլյանը հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը և բոյկոտելու է այս փուլը։

 Հովհաննիսյանը անդրադարձել է նաև ընտրությունների ընթացքին՝ նշելով, որ առաջին փուլի համեմատ ընտրողներն ավելի պասիվ են․

«Դա ունի օբյեկտիվ պատճառներ, քանզի նախորդ անգամ մասնակցում էին թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների, ու բազմաթիվ ուժեր էին մասնակցում ընտրապայքարին։ Տրամաբանական է, որ ավելի մեծ էր հետաքրքրությունը և շատ մարդիկ էին ընտրողների հետ հանդիպումներում նրանց շահագրգռել գնալ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու»։

14։00-ի դրությամբ Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը։