Արցախի ոստիկանություն է դիմել 18 հոգի․ ընտրախախոտւմներ չեն արձանագրվել, կուտակումներ չկան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Արցախ

Արցախում անցկացվող նախագահական ընտրությունների վերաբերյալ ոստիկանություն է դիմել 18 ընտրող, որոնցից 9-ը՝ Ստեփանակերտում, 1-ը՝ Ասկերանում, 3 ընտրող՝ Մարտունիում և Քաշաթաղում, 2-ը՝ Մարտակերտում։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի խոսնակ Գառնիկ Ալեքսանյանը։ 

«Ընտրողների ահազանգերը հիմնականում կապված են եղել անձնագրային խնդիրների հետ։ Նաև Երևանի 4 քաղաքացիներ, որոնք այս պահին Արցախում են, ընտրություններին մասնակցելու համար դիմել են մեզ, նրանց համապատասխան տեղեկանք ենք տրամադրել, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին», - նշեց խոսնակը։ 

Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին, Գառնիկ Ալեքսանյանը նշեց, որ դեռևս այդպիսի որևէ հաղորդում չեն ստացել։ 

Խոսնակը տեղեկացրեց նաև, որ ոստիկանության աշխատակիցներն առավոտից ծառայություն են իրականացնում բոլոր ընտրատեղամասերում։ Նրա խոսքով՝ դեռևս մարդկանց կուտակումների դեպքեր չեն արձանագրվել, ընտրությունները բնականոն հունով են ընթանում։ 

Նշենք, որ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը):

Սոնա Գրիգորյան