Կա մեծ հավանականություն որ ցրտերն ընկելուն պես բռնկումները կվերսկսեն. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

թ

«Եթե նույնիսկ մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդացության տարածման անկում, երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում»։ Այս մասին Ազատություն ռ/կ-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կա մեծ հավանականություն որ ցրտերն ընկելուն պես բռնկումները կվերսկսեն, որովհետև նույնիսկ լավ սցենարի դեպքում վիրուսն իսպառ չի վերանա»։

Նախարարի փոխանցմամբ՝ եթե կտրուկ գիտական փոփոխություններ, պատվաստանյութ չլինի, դարձյալ նման իրավիճակ կլինի. «Դրանով է պայմանավորված իմ սպասումը, որ մենք երկար ժամանակ պետք է պահպանենք խիստ կանոնները, դիմակները, ձեռնոցները, ախտահանիչ նյութերը, սոցիալական հեռավորությունը և այլն»։