ԲԴԽ-ն գլխավոր դատախազության ուշադրությունն է հրավիրում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

ԲԴԽ-ն քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը (հղումները տեղադրված են ստորև), արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաև հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ (բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող), ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար»: