Արարատի հիշատակումը Չինաստանի հարվածն էր Թուրքիայի զգայուն կետին․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Արարատի հիշատակումը Չինաստանի հարվածն էր Թուրքիայի զգայուն կետին։ Սրանով պայմանավորված երկու երկրի միջև դիվանագիտական փոխհրաձգություն կընթանա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ 

Ըստ թուրքագետի՝ սա լավ առիթ էր պաշտոնական Անկարայի համար ակտիվացնել Չինաստանի հետ իր խնդիրը՝ կապված է պանթյուրքիստական հայացքների հետ։

Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան նպատակադրված է ուռճացնում այս սկանդալը, որ թուրք–չինական հարաբերություններում եղած խնդիրները բերվեն քաղաքական օրակարգ։ 

Շարունակություն՝ տեսանյութում։