Պատգամավորները Սահյան են արտասանում. այսօր մեծ բանաստեղծի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

1914 թվականի հենց այս օրը՝ ապրիլի 14-ին է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանը: Ծնունդով սյունեցի բանաստեղծի գրչի ու գրական ստեղծագործության մասին մասին տարիներ առաջ հայ հանճարեղ մեկ այլ բանաստեղծ՝ Վագան Դավթյանն, այսպես է արտահայտվել. «Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։ Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...»

24News-ը, չխախտելով ավանդույթը, փորձել է պարզել, թե պատգամավորներից ով ինչքանով է տիրապետում Սահյանի գրական ժառանգությանը: