ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նոր փոխնախարար ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Գևորգ Լոռեցյան ծնվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին, Գյումրում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագետ։ 2012 թ. ավարտել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանը և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի: 2016թ. ավարտել է համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան։ Նույն թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ տնտեսագիտության բաժինը: Հայաստանի հանրապետության զինված ուժերում չի ծառայել։

Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը 2018 թ. հուլիսի 4-ից զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։