100000-ավոր քաղաքացիներ կարևոր են համարում՝ անհույս ինքնասիրահարվածները պարգևավճար չստանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

արփինե

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել՝ անդրադառնալով պարգևավճարների թեմային:

«Հազարավոր (ես կասեի՝ հարյուր հազարավոր) ՀՀ քաղաքացիներ կարևոր են համարում, որ վուլգար պոպուլիստ, անդառնալի ապիկար, բայց միաժամանակ անհույս ինքնասիրահարված մարդիկ այսուհետ երբեք պարգևավճար չստանան։ Այդ մարդիկ, սակայն, այլ կարծիք ունեն։

Այս հարցով ազատություն ռադիոկայանը դիմել է Մայր Աթոռի լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել այս հարցը։ Ի՞նչ կապ ունի Մայր Աթոռը այս ամենի հետ։ Իրավացի եք՝ ՈՉ ՄԻ։ Բայց դա չխանգարեց, չէ՞, կաթողիկոսի ասածը մեկնաբանելու համար դիմել կառավարության լրատվական ծառայություն՝ վարչապետի անստորագիր կարծիքը հրապարակելու նպատակով։

#ցինիկ_հեթանոսներ
#տես_դու_ներվես»։