Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության երեք դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ապօրինի ծառահատման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, հոգեմետ նյութեր հաշվառելու կանոններ խախտելու, ընտանեկան բռնության, ինքնիրավչության ու պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: