Մայիսի 1-ից համայնքների ղեկավարները և տեղակալները պարտադիր պետք է հայտարարագիր ներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

հայտարրարագիր

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին»և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում, այն է՝ համայնքային իշխանության ղեկավարների համար ևս պարտադիր դարձնել հայտարարագիր ներկայացնելը։ 

Օրինագիծն ընդունվեց միաձայն. կողմ էր 113 պատգամավոր: