Հուսամ, որ ապրելու ենք այն զգացողությամբ, որ մեր մեջ չկան պարտվողներ. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

թևան

«Արցախցիներն իրենց բաժին ներդրումը ընդհանուր հայկական անվտանգության հարցում երեկ կատարեցին պատվով: Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«Հուսամ, որ ապրելու ենք այն զգացողությամբ, որ մեր մեջ չկան պարտվողներ, ամեն ինչ անենք, որ բոլորս համարենք, որ հաղթել ենք ու հաղթելու ենք։ Պահպանենք միասնությունը, որ մեր անվտանգությունն ամրացնենք ու ավելացնենք։ Իսկ կյանքը ապրիլի 1-ին էլ կար, ապրիլի 15-ին էլ, կա դրանից հետո էլ ու հուսամ` այդպես հավերժ։

Բարի ու լավ օր բոլորին։

Աստված պահապան մեր ժողովրդին»։