Երևանի քաղաքապետարանի թվով 103 աշխատակիցներ պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

մարության

Երևանի քաղաքապետարանում ավելի քան 29 մլն դրամով պարգևատրվել են: Այս մասին ապրիլի 6-ին կարգադրություն է ստորագրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետարանի ղեկավարները, թաղապետերն ու տարբեր բաժինների աշխատակիցներ պարգևատրվել են մարտ ամսվա կատարած աշխատանքի համար:

Սոցիալական ապահովության վարչության պետը, քաղաքապետի երեք խորհրդականներից երկուսը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Դավթյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուարդյանը, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, Քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը պարգևատրվել են ամենաբարձրը՝ 560 հազար դրամ:

Մեկ այլ առանձին հրամանով 203 հազար դրամով պարգևատրվել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: