Դանիան կարանտինի ընթացքում բացում է մանկապարտեզներն ու դպրոցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Դանիա

Դանիան Եվրոպայում առաջին երկիրն է, որն ապրիլի 15-ից բացել է դպրոցներն ու մանկապարտեզները` երկրում մարտի 12-ին կորոնավիրուսի պատճառով կարանտինային սահմանափակումներ մտցնելուց հետո: Այս մասին գրել է korrespondent.net-ը:

Դանիայի կառավարությունը, հիմնվելով կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման հաջողությունների վրա, վերսկսում է մանկապարտեզների և դպրոցների աշխատանքը: Դպրոցների աշխատանքը վերսկսվում է 1-ից 5-րդ դասարանների աշակերտների համար:

Հայտնի է, որ հաստատությունների համար անվտանգության նոր միջոցառումներ են սահմանվել:

Վերջին տվյալներով՝ Դանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6706 դեպք, 299 մարդ մահացել է, 2692-ը` բուժվել: