Խոշոր հրդեհ Սիլիկյան թաղամասում գտնվող պատուհանների արտադրամասում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

հասարակական

Ապրիլի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրը հայտնում է, որ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան, և ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն մեծ նյութական վնաս է կրել 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող պատուհանների արտադրամասի տնօրինությունը։