Արայիկ Հարությունյանին մաղթում եմ հաջող աշխատանք այս բարձր ու պատասխանատու պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

շնորհավորականուղերձ

Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով.

«Թանկագին հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք այս բարձր ու պատասխանատու պաշտոնում:

Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին և պետությանը»:

Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանն առաջադրված էր Արցախի նախագահի թեկնածու, սակայն երկրորդ փուլ չանցավ: