Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Տրանշ 3

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում (Թալին-Գյումրի) կապալառուն՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։ Փոսերը հարթեցվում են՝ ուշադրություն դարձնելով նաև ջրահեռացմանը։

Փոսային նորոգումը բարելավում է ճանապարհի վիճակը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն։

Կապալառուն կատարում է ինտենսիվ սպասարկում՝ ճանապարհը մաքրելով աղբից։ Ուշադրության կենտրոնում են նաև անվտանգության խնդիրները. պարբերաբար ուսումնասիրվում է ճանապարհը‚ և տեղադրվում են բացակայող ճանապարհային նշանները։