«Գլխավոր դերը». առցանց պրեմիերա՝ Թբիլիսիի հայկական թատրոնի կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Վրաստան

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանի կառավարության՝ տանը մնալու հորդորներին: Ադամյանցիներն առաջարկում են ամեն շաբաթ օր, ժամը 18:00-ին դիտել տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների տեսագրությունները: Գրել է «Ալիք Մեդիան»:

Առաջիկա շաբաթ օրն՝ ապրիլի 18-ին  թատրոնի յութուբյան ալիքում կցուցադրվի վրաց ռեժիսոր Դիմիտրի Խվթիսիսաշվիլիի բեմադրությամբ՝ «Գլխավոր դերը»: Հեղինակը ևս ազգությամբ վրացի է՝ Թամար Բարթաիան: Պիեսը պատմում է թատրոնի կուլիսներում կատարվող ընթացիկ իրադարձությունների մասին: Զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները:

Արդեն հասանելի են «Մեղադրական եզրակացություն»«Ագռավն ասաց»«Դեպք Լուրսինի փողոցում» բեմադրությունների առցանց տարբերակները: