Արցախում կորոնավիրուսով վարակվածների հետ շփված բուժանձնակազմի համար կհատկացվի հյուրանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

արցախ

«Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց»: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

«Վերջիններս այս ընթացքում առանձին կբնակվեն, և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չի վտանգվի»,- ասված է հայտարարության մեջ: