Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 15, 24 News

․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Այս մասին քաղաքապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

««Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում ծանոթացել եմ զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ:
Նշեմ, որ փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար: Մենք այժմ մշակում ենք նոր ծրագրեր՝ բուժանձնակազմի համար ավելի հարմարավետ պայմանների ապահովման և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ: