Կանգ առեք, մի շարունակեք ոչնչացնել կարևոր ինստիտուտների նկատմամբ անհրաժեշտ հարգանքը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 15, 24 News

Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պետական ինստիտուտների և պաշտոնատար անձնանց նկատմամբ վերջին շրջանում սոցիալական տիրույթներում նկատվող վերաբերմունքին և մտահոգություն հայտնել, որ իրական հեղափոխությունից հետո կարիք է լինելու մեծածավալ աշխատանքի: Արսեն Բաբայանի գրառումը՝ ստորև.

«Իրական հեղափոխությունից հետո մեծածավալ աշխատանքների կարիք է լինելու, որպեսզի հնարավոր դառնա պետական կառույցներն ու հանրային բարձրաստիճան պաշտոնյաների կարգավիճակը դարձնել բարձր հարգանքի արժանի։

Իսկ առանց բարձր հարգանքի որևէ էական հաջողություն գրանցելն անհնարին է։

Հ.Գ. կանգ առեք, մի շարունակեք ոչնչացնել կարեւոր ինստիտուտների նկատմամբ անհրաժեշտ հարգանքը»: