Հրդեհ՝ Կաթնաղբյուր և Կաթնառատ գյուղերի միջնամասում. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հրդեհ

Ապրիլի 16-ին՝ ժամը 07:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր և Կաթնառատ գյուղերի միջնամասում գտնվող սարի վրա այրվում է չոր խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: