Արտամետում արկ է հայտնաբերվել. սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են այն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

արկ

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ հողամասին հարակից առվում նույնպես հայտնաբերվել է արկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ականանետի արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: