Մագնուս Կարլսենն օնլայն մրցաշարի եզրափակչում պարտվել է 16-ամյա իրանցուն

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

Կարլսեն

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում՝ 7,5:8,5 հաշվով սենսացիոն պարտություն է կրել զիջելով 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջային։

«Պետք է արժանին մատուցել Ալիրեզային: Նա անհավանական ուժեղ է»,- ասել է Կարլսենը:

Իրանցի շախմատիստը նաև 14 հազար դոլար է ստացել։

Կարլսենն կազմակերպած օնլայն-մրցաշարում ներգրավված է նաև Ալիրեզա Ֆիրուջան։

Կարլսենի կազմակերպած մրցաշարի մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար կկազմի։ Հաղթողը կստանա 70 հազար դոլար։