ՎԱԶ-2121-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 6 տուժածների վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ճտպ

Ապրիլի 16-ին՝ ժամը 00:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարhին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արա Ա., ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարhի երթևեկելի գոտուց և շրջվել։

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Ժորա Ա.-ն (ծնված 1997 թ․), Վան Ա.-ն (ծնված 1988 թ․), Կարեն Շ.-ն (ծնված 1994 թ․), Արմեն Հ.-ն (ծնված 1993 թ․) և Արման Բ.-ն (ծնված 1993 թ․) տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: