«Միլան»-ից կապվել են ինձ հետ. Բրիասկո-Բալեկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

Նորբերտո

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և արգենտինական «Ուրական»-ի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հաստատել է լուրերն այն մասին, որ «Միլան»-ից կապվել են իր հետ:

«Դեռևս ոչինչ պարզ չէ, բայց «Միլան» ակումբից կապվել են ինձ հետ: Հիմա ես կենտրոնացած եմ «Ուրական»-ում իմ խաղի վրա: Ես այն կարծիքին եմ, որ ներկայիս ակումբը դեմ չի լինի, եթե ես հեռանամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Բալեկյանը:

Նախօրեին Tuttosport-ը գրում էր, որ Բալեկյանը կարող է հենց այս ամառ միանալ իտալական «Միլան»-ին: Իտալական ակումբը նոր հարձակվող է փնտրում, քանի որ թիմից կհեռանա շվեդ Զլատան Իբրահիմովիչը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»