Ովքեր են 200 ամենահարուստ ռուս գործարարները. Forbes-ը ներկայացրել է վարկանշային ցանկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

forbes
Forbes-ը ներկայացրել է ՌԴ-ի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկը:

Երկրի 200 ամենահարուստ գործարարների վարկանշային ցանկը գլխավորել Է «Նորնիկելի» սեփականատեր Վլադիմիր Պոտանինը՝ 19,7 միլիարդ դոլար ունեցվածքով: Նա մեկ տարի առաջ զբաղեցնում էր վեցերորդ տեղը: Forbes-ի գնահատականներով՝ մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 40 մլրդ դոլարով: Երկրորդ տեղում է НЛМК-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 18,1 միլիարդ ունեցվածքով։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Սեվերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովն`  ընտանիքի հետ միասին՝ 16,8 մլրդ դոլար ունեցվածքով: Հինգերորդ տեղը զբաղեցրել է Լուկօյլ-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը՝ 15,2 մլրդ դոլար ունեցվածքով: Վարկանշային ցանկում տեղ է գրավել նաև Սամվել Կարապետյանը՝ 2,5 միլիարդ դոլար ունեցվածքով: Նա գրավել է 39-րդ հորիզոնականը։