Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար՝ տնտեսվարողների հանդեպ ավելի լուրջ մոտեցումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

սահմանափակումներ

«24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը:

«Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվելու է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

«Աթենք» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12/2

«Ծիրան մարկետ» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12

«Էն-Էլ-Էս» ՍՊԸ՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող. 68

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

Տեղեկացման պահից արգելվում է տնտեսվարողների գործունեությունը»։