ՀՅԴ երիտասարդներն այս տարի ջահերով երթ չեն անի. ավանդական ձևաչափը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հյդ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ այս տարի ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։

Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- նշվում է հաղորդագրությունում։