Ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է ժամանակը, որ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանը րոպեներ առաջ ժամանեց Ազգային Ժողով՝ մասնակցելու Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։ 

Նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ ավելի շատ է շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ․ 

«Ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է ժամանակը, որ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին», - նշեց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ արտակարգ դրության երկարաձգմամբ պայմանավորված հնարավորությունից զրկված էր արտակարգ ռեժիմից ավարտից հետո մասնակցել Ապրիլյան քննիչ հանձնաժոովի նիստին, քանի որ հարցը շատ կարևոր է։

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ արտակարգ դրության ավարտից հետո կհանդիպի լրագրողների հետ և կպատասխանի Ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ բոլոր հարցերին։