Գերմանիան ևս 30 օրով երկարեցնում է ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

վիզա

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նոր տեղեկություններ է տարածել դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ:

«Հետևելով ԵՄ հանձնաժողովի 2020թ. ապրիլի 8-ի առաջարկություններին՝ Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին:

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ: