Նիկոլ Փաշինյանն իրականությունից կտրվել է. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե իր այլընտրանքը Գագիկ Խաչատրյանն ու Սերժ Սարգսյանն են: Նա բառացի այսպես է ձևակերպել Անասնաֆրմայի նապոլեոնակամ միտքը` «Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է ասելու՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին և Սերժ Սարգսյանին հետ բերեք»:

Արդեն շուրջ երկու տարի է Փաշինյանը հանրությանը փորձում է մոլորեցնել՝ ասելով, թե կա՛մ ինքն է վարչապետը, կա՛մ Սերժ Սարգսյանը: Ո՛Չ, պարո՛ն Փաշինյան, չենք ուզում ձեր իշխանությունը և ձեզ տանելու ենք, իսկ թե ո՞ւմ կբերենք, դա մենք ենք որոշելու: Եվ միանշանակ է, որ Գագիկ Խաչատրյանին և Սերժ Սարգսյանին չենք բերելու: Անցյալին վերադարձ չի լինելու: Չի լինելու անցյալին վերադարձ նաև այն ժամանակ, երբ դուք եք անցյալ լինելու:

Նիկոլ Փաշինյանն իրականությունից կտրվել է: Նա կարծում է, թե ինքն է որոշելու կամ որոշում, թե ժողովուրդն իր փոխարեն ում պետք է բերի իշխանության: Պարո՛ն Փաշինյան, Ձեր շնորհիվ հանրությունը վերջապես կարողացավ ինքնուրույն որոշել, թե որ անձին կամ քաղաքական ուժին է ցանկանում բերել իշխանության:

Ի դեպ այս առումով Ձեզ շնորհակալություն է պետք հայտնել: Բայց այդ նույն հանրությունն արդեն գիտի, որ կարող է ձեզ փոխել ու բոլորովին հաշվի չառնելով Ձեր ցանկությունները, թե ումով կամ որ քաղաքական ուժով պետք է ձեզ փոխարինի: Հավաստիացնում եմ, որ այդ հարցում Դուք որոշում կայացնող չեք: Ժողովրդի իշխանությունն անկախ է նույնիսկ Ձեր ցանկություններից ու անգամ պատկերացումներից: Ժողովրդի իշխանությունն անկախ է նույնիսկ Ձեր երևակայությունից: Քանի որ Ժողովրդի իշխանությունը չի սահմանափակվում սոսկ Սահմանադրության 2-րդ հոդվածով: Ժողորդի իշխանությունը տարածվում է Սահմանադրության ամբողջ ծավալով՝ սկսած հենց 1-ին հոդվածից մինչև 220-րդը: Ժողովուրդը հրաշալի գիտի, թե ովքեր են ձեզ փոխարինելու:

Շուտով ժողովուրդն իր որոշումը կկայացնի, որքան էլ փորձեք Ձեր իշխանությունը երկարաձգելու փորձեր անել` նախկինների հիշատակմամբ մարդկանց մոլորեցնելով»,-գրել է նա: