Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

հասարակական

Ապրիլի 16-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Վաղարշակ Ա.-ն (ծնված 1989 թ.) անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել կամրջից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Վաղարշակ Ա.-ի հետ վարել է հոգեբանական զրույց: