Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News 

Ճապոնիա

Ճապոնիայում հայտարարված արտակարգ դրությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքում և կպահպանվի մինչև մայիսի 6-ը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

 Ապրիլի 7-ին արտակարգ դրություն է սահմանվել Տոկիոյում, Օսակայում և ևս 5 պրեֆեկտուրայում:  Գործողություններն իշխանությանը թույլ են տվել փակել դպրոցները և չեղարկել մեծամասշտաբ միջոցառումները: Միաժամանակ մարդկանց տեղաշարժի սահմանափակում Ճապոնիայում չկա:

Ճապոնիայում կորոնավիրուսի վարակակիրների  թիվը անցել է 9000-ից: