Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

շուղերձ

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության խմբի նախկին նախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագաh Արայիկ Հարությունյանին: Նրա շնորհավորական խոսքերը փոխանցում է «Արցախպրեսը»։

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին՝ այս արտառոց իրավիճակում երկու փուլերի քվեարկություններին մեծ թվով մասնակցելու համար: Շնորհավորում եմ նաև Արցախի Հանրապետության իշխանություններին, որոնք անհրաժեշտ միջոցները ձեռք առան՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքն ու ընտրությունը:

Կցանկանայի շնորհավորել նախագահ Բակո Սահակյանին, որը լավագույն կերպով կարողացավ պատրաստել իր իրավահաջորդությունը:

Ընտրողների քվեին առաջադրված էին 14 թեկնածու, ինչն իսկական ժողովրդավարություն է: Շատ երկրներ պետք է օրինակ վերցնեն Արցախից, մասնավորապես հարևան Ադրբեջանը: Ուրախ եմ շնորհավորելու նորընտիր նախագահ Արայիկ Հարութունյանին: Մաղթում եմ նրան քաջություն, հաջողություն և բազում նվաճումներ իր նոր և կարևոր պարտականություններում: Ես կասկած չունեմ, որ նա կկարողանա իրեն շրջապատել միասնական կառավարություն ձեւավորելու ունակ անձերով՝ ունենալով միայն մեկ առաջնահերթություն՝ Արցախը:

Կեցցե ժողովրդավարությունը և կեցցե Արցախը»,- ասված է ուղերձում: