Ոչ միայն Մոնումենտի առանձնատունը կարող է ապօրինի գույք լինել, այլև՝ Ծաղկաձորի անտառը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի բացառում, որ անհատներ կլինեն, որոնք հեղափոխությունից հետո էլ կարող են ապօրինի գույք ձեռք բերած լինել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն Մոնումենտի առանձնատունը կարող է ապօրինի գույք լինել, այլ նաև, օրինակ, Ծաղկաձորի անտառի ինչ-որ հատված:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե «իշխող ուժը չգիտի ինչպես վարվել իշխանության հետ», պատգամավորն ընդգծեց. «Այն ուղղակի զավեշտալի է, չեմ ուզում կոպիտ արտահայտվել: Մարուքյանին ուղղակի կարելի է հուշել՝ ինքն ինչ դառնալու ճանապարհին էր»:

Մանրամասները՝ տեսանյութում։