Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

․

Վրաստանի կառավարությունը որոշում է ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ամբողջությամբ արգելել մարդատար մեքենաների տեղաշարժը: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին․հաղորդում է aliq.ge-ն։ 

«Այս սահմանափակումը չի տարածվում ապրանքների տեղափոխման, ինչպես նաև՝ մանրածախ օբյեկտներին աջակցող ծառայությունների վրա: Դեղատներն ու մթերային խանութները կգործեն բնականոն», - նշել է Չիկովանին:

Նաև ապրիլի 17-ից բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառում փակ տարածքներում պաշտպանիչ դիմակ կրել: