Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են Վանեցյանին՝ խափանել պլանները․ «Հրապարակ»

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  17, 24 News

վանեցյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ խափանել նրա պլանները։ Դեռ 15-20 օր առաջ նա նախատեսում էր իր կուսակցության հիմնադիր համագումարը հրավիրել, սակայն արտակարգ դրության ռեժիմն ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը թույլ չտվեցին։

Այս ընթացքում արդեն մոտ 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է նրա հետ եւ ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը, սակայն համագումարի օրն անգամ դեռ նշանակված չէ։ Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն ընկերների հետ քննարկում է անգամ առցանց համագումար անցկացնելու տարբերակը, որ կուսակցության ձեւավորումը շատ չուշանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում