ԱՄՆ-ն Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում 600 հազար դոլար կտրամադրի. USAID Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

usa

ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին 600.000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այդ մասին հայտնում է USAID Հայաստանը:

Այս միջոցները վերջերս հայտարարված 1.1 միլիոն ֆինանսավորման հետ միասին կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ 
1. պատրաստել լաբորատոր համակարգեր,
2. ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը,    
3. աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու,  
արձագանքման և պատրաստվածության մակարդակը
4. խթանել ռիսկերի հաղորդակցումը, ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։