Հայաստանում COVID-19-ով վարակված կինը ծննդաբերել է. նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակված կնոջ ծննդաբերությանը:  

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,-գրել է Թորոսյանը: