Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

կորոնավիրուս

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.

Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։

Առողջ եղե՛ք»։