Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1643-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

կորոնա

Թուրքիայում շարունակվում է օրեցօր աճել կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը։

Ապրիլի 16-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 125 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը  գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 40․427 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․801 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 125 դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 1․415 հիվանդ։

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 7․089 հիվանդ։  Իսկ 1․854 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 74.193 հաստատված դեպք և մահվան 1․643 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 518․143-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։