Պուտինը կրկեսի դերասան Տիգրան Հակոբյանին ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել արվեստի ականավոր ներկայացուցիչներին և տարբեր ոլորտի մասնագետներին պետական մրցանակներով պարգևատրելու մասին: Մրցանակակիրների թվում է կրկեսի հայտնի արտիստ հայազգի Տիգրան Հակոբյանը: Այդ մասին փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում

1

Հայազգի հայտնի արտիստ աշխատում է Ռուսաստանի Պետական կրկեսում, նա հայտնի է հատկապես վարժեցված կենդանիների համարներով:

Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ ընտանիքում նաև մայրն է ժամանակին աշխատել Երևանի կրկեսում՝ որպես տնտեսական գծով փոխտնօրեն:

1