Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չդիմավորեց Սերժ Սարգսյանին խորհրդարաում. ԱԺ նախագահի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

աժ

Ինչո՞ւ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ներկա չի եղել ապրիլի 16-ին ապրիլյան ռազմական գործողությունները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին հրավիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորմանը։ Խորհրդարանում լրագրողների հարցին պատասխանելին Միրզոյանը տեղեկացրել է, որ հրավերը հանձնաժողովի կողմից է եղել:

«Վստահ եմ, որ հանձնաժողովը կազմակերպել է և՛ դիմավորումը, և՛ ճանապարհումը։ Մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը։ ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու միջանցք կա, Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով գնալ։ Արվել է այն ամենն, ինչ անհրաժեշտ է», - ասել է Արարատ Միրզոյանը, ապա հավելել, որ արդարացված է համարում հանձնաժողովի աշխատանքը:

«Բացահատումներ արել են, գնահատականի հարց է, թե ինչ տրամաչափի։ Եկեք սպասենք, տեսնենք», - ասել է Միրզոյանը։

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով առաջարկվում էր սառեցնել հանձնաժողովի աշխատանքները, Ըստ Միրզոյանի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու։