Արցախի մայրաքաղաքը փողոցները ախտահանվում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

2

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում շարունակում են իրականացնել ախտահանման աշխատանքներ:

Այսօր վաղ առավոտյան նախապես սահմանված վայրերում ախտահանվել են մայրաքաղաքի Անդրանիկ, Արթուր Մկրտչյան և Բաղրամյան փողոցների մայթերն ու քաղաքային հուշամալիրին հարող տարածքը:

1