Թուրքիայում COVID-19-ի մասին սադրիչ գրառումների համար 303 քաղաքացի է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

թուրք

Թուրքիայում վերջին 1 ամսում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար 303 քաղաքացի է ձերբակալվել։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

Նախարարության գրառման մեջ մասնավորապես նշվում է․ «Վերջին 31 օրում սոցցանցերում ուսումնասիրվել է 5․603 հաշիվ, որոնցում անհիմն և սադրիչ գրառումներ են կատարվել։ Հայտնաբերվել է 765 օգտատեր, որոնցից 303֊ը ձերբակալվել են»։