«Դոմոդեդովո»-ում այս պահին ՀՀ 135քաղաքացի կա. նրանք հրաժարվում են դեսպանատան առաջարկներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

«Դոմոդեդովո»

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։

Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։

Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ ։