Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք. Անահիտ Բախշյանը՝ կրթական խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

անահիտ

Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում դիմել է պարետատանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված ոլորտային խնդիրներին:

«Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք:

Դուք պարտավոր եք ապահովել մանկավարժների անվտանգությունը

Պարո՛ն Ավինյան, հուսամ երեկվա ահազանգիս ծանոթ եք, որին 2 լրացում եմ ուզում անել։

1․ Դպրոցները, նաև մատյանները պետք է ախտահանվեին, որից հետո նոր թույլ տրվել մանկավարժների մուտքը դպրոց, որովհետև հավանաբար կորոնավիրուսով վարակված աշակերտներ ու մանկավարժներ էլ են եղել, գոնե մեկ դպրոցի մասին ունեմ հստակ տեղեկություն։ Ընդ որում այդ դպրոցի շենքում միաժամանակ 2 դպրոցի աշակերտներ և մանկավարժներ են մտնում-դուրս գալիս ու ախտահանում այնտեղ չի եղել։

Արդյոք դպրոցի շենքերն ու մատյաններն ախտահանվե՞լ են, քանի որ ԿԳՄՍ նախարարի հրամանն առանց շենքեր մտնելու և մատյաններին ձեռք տալու հնարավոր չէ կատարել։

2․ Տրանսպորտի բացակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մանկավարժներին պարտադրված այս տեղաշարժը, որը հակասում է Ձեր որոշումներին։ Այսօր իմ աղջիկը 9․30-ին գնաց դպրոց ու ետ եկավ տաքսիով, չգիտեմ ախտահանում իրականացվել էր դպրոցի շենքում, թե՝ ոչ, բայց ես անհանգիստ եմ։

Վերջապես, ինձ շատ հետաքրքիր է, թե ԿԳՄՍ նախարարի սույն հրամանը, որի վերաբերյալ շրջաբերական չի ստացել առնվազն մի դպրոց և որը հակասում է Ձեր հրամանին, քննարկվել է Ձեզ հետ և Ձեր կողմից նշածս վերոնշյալ ախտահանման և մանկավարժների տեղաշարժման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա արել եք գործատուներին, հանձնարարականներ տրվել են»,-գրել է Անահիտ Բախշյանը։