Չնայած կորոնավիրուսի՝ շարունակվում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

զախարովա

Չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին ապրիլի 17-ին՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ կարգավորման հարցերը քննարկվել են ապրիլին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում:

«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը», - հավելել է նա:

Խորհրդակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում են կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում և սահմաններին: