Ոստիկանությունը Դիլիջանում 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել է ապօրինի զենք-զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կամարինի փողոցի նրա տանը դատարանի որոշմամբ կատարված խուզարկության ժամանակ տղամարդը տնից բակ նետեց տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին տոպրակում ատրճանակ ու ատրճանակի դետալներ։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։