Ապօրինի գույքի բռնագանձման օրենքից անմեղ մարդիկ չեն տուժի. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը վստահ է՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքից անմեղ մարդիկ չեն տուժի: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ անգամ դժգոհում են, թե ապօրինի գույքի բռնագաձման օրենքն իշխանություններն ուշացրել են:

Պատգամավորը կարծում է, որ որոշ մարդիկ ապօրինի գույքի թեման փորձել են ստվերել պարգևավճարի թեմայով, բայց բոլորը պետք է հասկանան, որ պետական ծառայությունը հարստություն դիզելու գործիք չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։